Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը չպետք է շեղի ուշադրությունը հայ ռազմագերիների հարցից․ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է ամրապնդել TRIPP նախագիծը՝ Ադրբեջանից պահանջելով ազատ արձակել 19 հայ գերիներին՝ գրում է Washington Times-ը։               
 

Տարին սկսվեց նկատողություններով

Տարին սկսվեց նկատողություններով
13.01.2014 | 17:59

Քաղաքապետը տարին սկսել է նկատողություններով։ Այս տարվա աշխատանքային առաջին խորհրդակցության ժամանակ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է, նկատի առնելով տոնական օրերին թեժ գծերի հեռախոսահամարներով քաղաքացիների կողմից ստացված ահազանգերն ու լրատվամիջոցների կողմից արձանագրված թերությունները, աշխատանքներում թերացած որոշ վարչական շրջանների կոմունալ բաժինների պետերին հայտարարել գրավոր խիստ նկատողություն: Դպրոցներում ջեռուցման համակարգերի աշխատանքի նկատմամբ ոչ պատշաճ վերաբերմունքի համար նկատողություն է հայտարարվել մայրաքաղաքի որոշ դպրոցների տնօրեններին:

Հետաքրքիր էր իմանալ՝ հատկապես որ վարչական շրջանների կոմունալ բաժինների ղեկավարներն են ստացել նկատողություն։ Վերջին հաշվով գրեթե բոլոր վայրերում էլ պատկերը նույնն էր։

Դիտվել է՝ 931

Մեկնաբանություններ